Տգիտության մարմնացում ժողվարչապետ Փաշինյան Նիկոլը վերջերս ամերիկյան դեսպանի կողմից ուղարկված նոր թեզերը արտահանում է արտաքին աշխարհ:
Հարցազրույց ա տալԸմ տավար գեղացին իտալական La Repubblica պարբերականին և նորից կրկնում, թե բա՝ կարող է մի օր արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
Ասում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքներ չկան: Վերջապես, հայտարարում է, թե ՌԴ խաղաղապահ ուժերը ընդհանրապես չեն կատարում իրենց պարտավորությունները, չեն կարող կամ չեն ցանկանում:
Ասելով, թե մի օր կարող է արթնանանք և ռուսներին այս տարածաշրջանում չտեսնենք, Փաշինյան Նիկոլը, նախ, հնչեցնում է իր վերադասների երկնագույն երազանքը՝ միաժամանակ հուշելով, որ Հայաստանին այլ անվտանգային երաշխիքներ են պետք ի դեմս Արևմուտքի: Այստեղ սրան մի բան է պետք ասել. տո ոչխա՛ր, եթե ի վիճակի չես անվտանգությունդ ապահովել, եթե ինքնաբավ չես, ուրեմն մոռացի՛ր ինքնիշխանության, անկախության մասին:
Կամ ինչու՞ ի վիճակի չես:
Քանի դու չկայիր, Հայաստանն անվտանգ էր, գեթ մեկ թշնամական ծիտ Հայաստանի տարածք չէր ներխուժում:
Բայց ավելի հետաքրքիր են սույն տավար գեղացու կարծիքն ու մտքերը ռուս խաղաղապահների մասին:
Ի՞նչ է սրա ուզածը, երբ ասում է, թե, իբր, խաղաղապահները չեն կարող կամ չեն ուզում իրենց պարտավորությունները կատարել:
Տեսեք, թե ինչ է սրա ասածն իրականում:
Սա եղբայրություն է հաստատում ադրբեջանցիների հետ, իր արևին խաղաղության դարաշրջան բացում՝ հավակնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն ռուսներից պահանջում է առնվազն պատերազմ:
Ի՞նչ ասել է լիարժեք կատարել խաղաղապահ առաքելությունը: Դա նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ ռազմական ուժի կիրառում: Իհարկե, ադրբեջանական անցակետը, որը տեղադրվել է Փաշինյան Նիկոլի համաձայնությամբ, ինչի մասին ասաց Ադրբեջանի արտգործնախարարը, ռուսները կարող են մեկ վայրկյանում հանել: Բայց ինչու՞ ռուսները դա անեն:
Երկու լակոտ իրար հետ լակոտություն են անում, ռուսների գլխից թռնելով, ինչ ասես պայմանավորվում և իրագործում, և Վլադիմիր Պուտինի պես լուրջ մարդուն փորձում են ներքաշել իրենց լակոտական գործողությունների մե՞ջ:
Գոնե Պուտինը հիանալի գիտի, չէ՞, ինչ ասել է Ալիև էֆենդի, ինչ ասել է գրանտակեր գործակալ Փաշինյան Նիկոլ:
Լակոտ և տավար գեղացի Փաշինյան Նիկոլը Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժանելի մաս՝ խախտելով եռակողմ բոլոր հայտարարությունները, այդ ճանաչման արդյունքում Ալիև էֆենդու հետ համատեղ անցակետ է տեղադրում, որը նաև իր անձնական անվտանգության երաշխիքներից մեկն է (քանզի 15 700 ադրբեջանական հետախուզման մեջ գտնող արցախցիներից դեսանտ չի իջնի Հայաստան ու նրա գանգը չի ցրի), այսինքն, ՎԻՃԵԼԻ տարածքի կարգավիճակից զրկում է թե՛ Արցախը, թե՛ Լաչինը, և հետո ասում է, որ 100 տոկոսանոց ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՌՈՒՍՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՆԵԼ:
Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ մի պետություն կարող է կամ իրավունք ունի մեկ այլ պետության անվիճելի մասը վերահսկողության տակ վերցնել:
Ո՞վ դա կհանդուրժի:
Լավ, նման զուտ անգլոսաքսոնական ստոր նենգափոխում էլ ո՞վ կարող է ասել:
Իհարկե, միայն անգլոսաքսերի գործակալները:
«Կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»,- պատասխանում է լակոտ ժողվարչապետը իտալացու հարցին:
Մի պահ պատկերացնենք, որ ռուսները ռազմական ուժով բացում են միջանցքը, ռադ են անում ադրբեջանցիներին և վերականգնում 2020-ի նոյեմբերի 9-ի կարգավիճակը: Պատկերացնու՞մ եք ինչ վայնասուն կդնի Արևմուտքը, ինչպես կդատապարտի սուվերեն ադրբեջանական տարածքի հանդեպ ռուսների ոտնձգությունները:
Բայց ռուսները նման բան չեն անի: Այժմ նրանք դեկոմունիզացիայի օպերացիա են իրականացնում բանդերական ՈՒկրաինայի տարածքում, որից հետո հերթը կհասնի Ադրբեջանին: Մինչ այդ մեզ պետք է Փաշինյան Նիկոլին տեսնել գերեզմանում կամ բանտում, որպեսզի հնարավորինս օգտվենք հարևան պետության լուծարման գործընթացից: Ամենակարևորը՝ թույլ չտալ Արցախի հայաթափումը:
Հուսանք, որ նոր ղեկավարությունը դուրս կգա հայ լակոտակրատիայի հսկողությունից և ուղիղ աշխատանքային հարաբերություններ կհաստատի ռուսների հետ: Այդ դեպքում բազում տակտիկական հարցեր կլուծվեն, ժողվարչապետ Փաշինյան-Ալիև էֆենդի տանդեմի ծրագրերը կխափանվեն: Եվ որքան շատ հաբռգի Ալիև էֆենդին այդ ընթացքում, էդքան լավ մեզ համար:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ